«ՊՍԺ»-ի ղեկավարությունը սկսել է բանակցությունները թիմի առաջատարներից Նեյմարի հետ՝ նոր պայմանագրի շուրջ, այս մասին հայտնում է «L’Equipe»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը Նեյմարին մոտակա օրերին կառաջարկի նոր պայմանագիր։ Անձամբ Նեյմարը մտադիր է մնալ «ՊՍԺ»-ում։ Նեյմարի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022թ․-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 12 հանդիպման, խփել է 9 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

Ֆրանսիայի առաջնությունում «ՊՍԺ»-ն այս պահին 39 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը։

Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ում վերջերս մարզչական փոփոխություն էր տեղի ունեցել Թոմաս Տուխելին փոխարինել էր Մաուրիսիո Պոչետինոն։
Facebook Comments