«Միլանի» պաշտպան Անդրեա Կոնտին կարող է դառնալ «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ։

Լրագրող Պյետրոն Բալձանո Պորտան հայտնում է, որ «Ֆիորենտինան» մտածում է նրա մասին, որ Պոլյա Լիրոլային փոխարինի Անդրեա Կոնտիով, որը քիչ խաղաժամանակ է ստանում «Միլանում»։

Կոնտիի ծառայություններով հետաքրքրված են 4 ակումբներ, բայց «Ֆիորենտինան» գլխավոր հավակնորդն է։

26-ամյա իտալացի պաշտպանը տեղափոխվել էր «Միլան» 2017թ․-ին։ Տրանսֆերը կազմել է 25 մլն եվրո։

«Transfermarkt»-ը Կոնտիի տրանսֆերը գնահատում է 7 մլն եվրո։

Անդրեա Կոնտին հաճախակի էր վնասվածքներ ստանում և մրցակությունը պարտվել է Դավիդե Կալաբրիային։ Կոնտին ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 2 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Facebook Comments