Իտալական «Ինտերը» կարող է մնալ առանց գլխավոր մարզչի։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կոնտեն մտադիր է հեռանալ թիմից, այս մասին հայտնում է «Tuttosport»-ը։

Աղբյուրը հայտնում է, որ Կոնտեի և «Ինտերի» ղեկավարության միջև կոնֆլիկտ է հասունացել, որը կարող է խանգարել համագործակցությունը շարունակելու համար։ Կոնտեն «Ինտերը» գլխավորել էր 2019թ․-ի մայիսի 31-ին։

Ա Սերիայի 17-րդ տուրից հետո «Ինտերը» հավաքել է 37 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Ինտերը» հետ է մնում առաջնության առաջատար «Միլանից» 3 միավորով։

Facebook Comments