«Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգե Դե Պաուլը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։

«Marca»-ն հայտնում է, որ 26-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

«Ուդինեզեն» հրաժարվեց Դե Պաուլին վաճառել ձմռանը։ Հավելենք, որ «Ինտերը» և «Յուվենտուսը» նույնպես հետաքրքրված են Դե Պաուլի ծառայություններով։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Պաուլը մասնակցել է 18 հանդիպման, դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Դե Պաուլի պայմանագիրն «Ուդինեզեի» հետ գործում է մինչև 2024թ․-ը։

Facebook Comments