Ֆրանսիական «ՊՍԺ»-ի ղեկավարությունը պատրաստ է քննարկել հարձակվող Կիլիան Մբապպեի հեռանալու տարբերակը։

«AS»-ի համաձայն` փարիզցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է թիմում տեսնել Լիոնել Մեսսիին և Սերխիո Ագուերոյին: Այդ ֆուտբոլիստներին գնելու համար ակումբը պետք է թեթևացնի կազմը` «Fair Play»ը չխախտելու համար։

Մբապպեի հետ մայրաքաղաքային ակումբը կարող է լքել նաև Նեյմարը, որի աշխատավարձը նույնպես առանձնանում է մյուս ֆուտբոլիստների ֆոնին:

22-ամյա Մբապպեի նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալ Մադրիդը»: հենց Արքայական ակումբն է ֆավորիտ համարում ֆրանսիացու համար պայքարում:

Facebook Comments