«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «ՊՍԺ»-ն, այս մասին հայտնում է «The Sun»-ը։

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է այս ամռանը և Ագուերոն կարող է բանակցել այլ ակումբների հետ։

Ագուերոն դեռ հույս ունի, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը կերկարաձգի, որի կազմում է հանդես է գալիս արդեն 9 տարի։

Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն անցկացրել է 9 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ։

Facebook Comments