«Վուլվերհեմպտոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրանտու Սանտուն կարող է գլխավորել մեկ այլ անգլիական ակումբ, այս մասին հայտնում է «The Sun»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 46-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Լոնդոնցիները արդեն բանակցություններ են վարում պորտուգալացի մարզչի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Այս պահին «Արսենալը» գլխավորում է Միկել Արտետան։ «Արսենալը» առաջնության սկզբնամասը վատ սկսեց և այժմ 11-րդ տեղում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակում։

Facebook Comments