«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շփվել է լրագրողների հետ՝ իր առաջին գավաթը հաղթելուց հետո։ Ֆրանսիայի Սուպերգավաթի շրջանակներում «ՊՍԺ»-ն հաղթեց «Մարսելին»(2:1):

«Սա միայն սկիզբն է։ Ես աստիճանաբար կներդնեմ իմ գաղափարները։ Մենք ունենք շատ ուժեղ ֆուտբոլիստներ, մենք միայն կաճենք։ Մեր տղաները արժանի էին գավաթին», — Պոչետինոյի խոսքերն է մեջբերում «Goal»-ը։

Հիշեցնենք, որ Պոչետինոն գլխավորել էր «ՊՍԺ»-ն 2021թ․-ի հունվարին։ Կողմերը կնքել էին պայմանագիր մինչև 2022թ․-ը։

Facebook Comments