«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը վարձավճարով վերադարձել է «Այնտրախտ»։

Յովիչը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կանցկացնի գերմանական ակումբի կազմում։

23-ամյա Յովիչի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2025թ․-ը։ Յովիչը արդեն հանդես է եկել Այնտրախտի կազմում(2017-19թ․թ․)։ 2019թ․-ին Լուկա Յովիչը 63 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», բայց ոչ մի կերպ չկարողացավ իր խաղը վերգտնել մադրիդյան ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Յովիչը մասնակցել է 5 հանդիպման, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Facebook Comments