«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, այս մասին հայտնում է «Sport.es»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա իսպանացի պաշտպանը համաձայնության է հասել կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա Էրիկ Գարսիան ձմռանը կտեղափոխվի «Բարսելոնա»։

Եթե համաձայնության չհասնեն կողմերն, ապա Էրիկ Գարսիան կտեղափոխվի կատալոնական ակումբը ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Էրիկ Գարսիայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ գործում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում Էրիկ Գարսիան մասնակցել է 3 հանդիպման։

Facebook Comments