«Արսենալը» նոր դարպասապահի փնտրտուքի մեջ է, այս մասին հայտնում է «Sky Sports»-ը։

31-ամյա բրազիլացի դարպասապահ Նետոն հայտնվել է «Արսենալի» թիրախում։ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ուզում էր Նետոյին գնել դեռ նախորդ ամռանը։

«Արսենալը» մտադիր է Նետոյին վարձակալել, հետագայում գնման իրավունքով։

Ամռանը «Արսենալը» Նետոյի համար առաջարկել էր 20,9 մլն եվրո, սակայն գործարքը չի կայացել։

Նետոն անցկացնում է իր 2-րդ մրցաշրջանում «Բարսելոնայում»։ Կատալոնական ակումբի կազմում նա անցկացրել է 8 հանդիպում և 3 անգամ դարպասն անառիկ է պահել։

Facebook Comments