Նիգերիացի ֆուտբոլիստ Լուիս Օգանան հեռացավ «Արարատ-Արմենիայից»։ Օգանայի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը:

Օգանան Հայաստանի գործող չեմպիոնի կազմին էր միացել 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 55 խաղի, դարձել 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Շնորհակալություն ենք հայտնում Օգանային և մաղթում նրան հաջողություն

Facebook Comments