«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալը խոսել է «Ռեալ Մադրիդի» նկատմամբ հաղթանակի մասին՝ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում:

«Զգացողությունները լավն են։ «Ռեալին» հաղթելը միշտ հաճելի է։ Ֆուտբոլիստները կենտրոնացված խաղացին։ Նրանք խաղացին այն խաղաոճով, որի վրա մենք աշխատել էինք, ես շատ գոհ եմ։ «Ատլետիկը» չի հաղթել «Ռեալին» 11 խաղ և ես ուրախ եմ հաղթանակի համար։

Մենք փորձեցինք ֆուտբոլիստներին հաղորդեն վստահություն։ Մեր բախտը բերեց, որ մենք չխաղացինք «Ատլետիկոյի» հետ( այդ խաղը պետք է կայանար հունվարի 9-ին, բայց այն հետաձգվեց): Դրա շնորհիվ մենք կարողացանք ավելի շատ մարզվել, չէ որ մենք նոր ենք եկել թիմ»,- Մարսելինոյի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Նշենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչը կկայանա «Ատլետիկի» և «Բարսելոնայի» միջև՝ հունվարի 17-ին։
Facebook Comments