Ռուսական «Սոչի» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և տեղեկացրել Էրիկ Վարդանյանի ռուսական ակումբին միանալու մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ թեև Վարդանյանի պայմանագիրն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից, նա արդեն իսկ մարզվում է «Սոչիի» հիմնական կազմի հետ։ Կողմերը չեն նշել թե ինչ պայմաններով է ֆուտբոլիստը տեղափոխվել ռուսական ակումբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Փյունիկը» այս գործարքի արդյունքում պետք է ստանար 200,000-ից 300,000 եվրո, սակայն հետագայում պարզ դարձավ, որ Վարդանյանը ռուսական թիմ է տեղափոխվել առանց գումարային փոխհատուցման: Երիտասարդ խաղացողի այլ ակումբ տեղափոխության պարագայում «Փյունիկը» կստանա ֆիքսված գումար, ինչպես նաև հնարավոր է հավելյալ բոնուսային փոխանցում:

Վարդանյանի տեղափոխության հարցում մեծ դեր են խաղացել Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի լավ հարաբերությունները «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի և «Սոչիի» սեփականատեր Բորիս Ռոտենբերգի հետ։

Facebook Comments