Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» ոչ ոքի խաղացի «Մայնցի» հետ(1:1): Հանդիպումը տեղի ունեցավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում։
57-րդ րոպեին «Մայնցի» կիսապաշտպան Լևին Էցտունալի բացեց հանդիպման հաշիվը։ 73-րդ րոպեին «Բորուսիա Դորտմունդը» հավասարեցրեց հանդիպման հաշիվը, գոլով աչքի ընկավ Տոմա Մենյեն։ Մի քանի րոպե անց 11 մ․ հարված նշանակվեց «Մայնցի» դարպասին, բայց Մարկո Ռոսը չիրացրեց այն։

Այսպիսով «Բորուսիա Դորտմունդը» հավաքեց 29 միավոր և այժմ մրցաշարային այղուսակում 4-րդն է, իսկ «Մայնցը» 7 միավորով գտնվում է 17-րդ տեղում։
Facebook Comments