«Ռեալ Մադրիդը» չկարողացավ անցնել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ և պարտվեց «Ատլետիկին»(2:1):

Սա Մադրիդյան ակումբի 25-րդ հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում։ «Ռեալ Մադրիդը» 14 անգամ հաղթել էր, 5 անգամ գրանցվել էր ոչ ոքի և 6 պարտություն էր կրել։ Սա Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդի» մրցաշրջանի վատագույն մեկնարկն էր։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ Մադրիդը» զբաղեցնում է 2-րդ տեղը։

Հիշեցնենք, որ այսօր կկայանա Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը, որտեղ իրար հետ կմրցեն «Ատլետիկը» և «Բարսելոնան»։

Facebook Comments