ՖԱ «Նոա»-ն տեղեկացնում է, որ ակումբը և Արտյոմ Սիմոնյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
«Շնորհակալություն ենք հայտնում Սիմոնյանին գեղեցիկ խաղ ցուցադրելու և բարձր պրոֆեսիոնալիզմի համար: Մաղթում ենք նրան հաջողություններ իր նոր թիմի կազմում»,- ասվում է ՖԱ «Նոա»-ի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արտյոմ Սիմոնյանը կարիերան կշարունակի ռուսական Տոմսկի «Տոմում»։
Արտյոմ Սիմոնյանը «Նոա» էր տեղափոխվել 2020թ․-ին։
Facebook Comments