Ա Սերիա 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» անչափ դրամատիկ և կարևորագույն հաղթանակի հասավ «Յուվենտուսի» դեմ խաղում։ Հանդիպումը տեղի ունեցավ «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ Անտոնիո Կոնտեի տղաների։
Արդեն հանդիպման 13-րդ րոպեին Արտուրո Վիդալը բացեց հանդիպման հաշիվը՝ օգտվելով Նիկոլո Բարելլայի նրբագեղ փոխանցումից։

2-րդ խաղակեսում արդեն անձամբ աչքի ընկավ Նիկոլո Բարելլան։ Ալեսսանդրո Բաստոնին հիանալի փոխանցում կատարեց Բարելլային, ով ռմբակոծեց մրցակցի դարպասը։ 2:0 և Անտոնիո Կոնտեն շատ կարևոր հաղթանակի հասավ իր նախկին թիմի դեմ խաղում։

Այս հանդիպումից հետո «Ինտերը» վաստակեց 40 միավոր և հավասարվեց «Միլանին», որը դեռ իր խաղը պետք է անցկացնի։ «Յուվենտուսը» 33 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում։
Facebook Comments