«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին(0:0):

«Այսօրվա արդյունքը լավը կլինի, եթե մենք հաղթենք հաջորդ խաղում։ Ցավալի է, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը, ես հիասթափված եմ։

Երկրորդ խաղակեսում մենք ուժեղ էինք, իսկ առաջին խաղակեսում վատ խաղացինք, որովհետև չկարողացանք գտնել մեզ։

Մենք դարձանք ավելի լավը և շարունակում ենք աճել։ Ես գիտեմ, որ իմ տղաները կարող են ավելի լավ խաղալ»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում «BBC»-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 18-րդ տուրից հետո շարունակում է գլխավորել ԱՊԼ մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ հանդիպումը Սուլշերի սաները կանցկացնեն «Ֆուլհեմի» հետ։

Facebook Comments