«Ատլետիկն» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում մրցեց «Բարսելոնայի» հետ։ Մարսելինոյի տղաները հաղթեցին «Բարսելոնային» 3:2 հաշվով և տիրացան Իսպանիայի Սուպերգավաթին։

«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալը պատմական նվաճման է հասել։ 55-ամյա մարզիչը դարձել է առաջին մարզիչը, ով երկու անգամ եզրափակչում կարողացել է հաղթել «Բարսելոնային»։

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանում Իսպանիայի գավաթի եզրափակչում, Մարսելինոն «Վալենսիայի» ղեկին նույնպես հաղթեց «Բարսելոնային»(2:1):

Մի քանի օր առաջ Մարսելինոն նաև հաղթել էր «Ռեալ Մադրիդին»՝ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում։

«Ատլետիկը» իր պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող։

Facebook Comments