«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է Ա Սերիայի 18-րդ տուրում «Ինտերից» կրած ծանր պարտության մասին։ Հանդիպումը ավարտվել է «Ինտերի» վստահ հաղթանակով՝ 2:0:

«Սարսափելի արդյունք էր մեր համար։ Սա «Յուվենտուսի» վատագույն հանդիպումն էր իմ գլխավորությամբ։ Մենք քայլ ետ կատարեցինք, բայց մեր նպատակները մնում են նույնը։

Պարտության պատասխանատվությունը իմ վրա է մնում։ Հնարավոր է, ֆուտբոլիստները չհասկացան իմ պլանը այս խաղի համար։ Մենք չպետք է հանձնվենք, պետք է պատրաստվել հաջորդ խաղին»,- Պիռլոյի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» վաստակել է 40 միավոր և 1-ին տեղն է կիսում «Միլանի» հետ։ «Յուվենտուսը» 33 միավորով 5-րդ տեղում է։

Facebook Comments