37-ամյա հարձակվող Կլաս Յան Հունտելարը որոշում է կայացրել վերադառնալ «Շալկե», որպեսզի օգնի իր թիմին պահպանել տեղը Բունդեսլիգայում, այս մասին հայտնում է «Bild»-ը։

«Շալկեն» այս պահին Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում գտնվում է վերջին հորիզոնականում։ 15 տուրում «Շալկեն» կարողացել է հավաքել միայն 7 միավոր։

Հունտելարը հանդես է եկել «Շալկեում» 2010-17թ․թ․-ին։ Այդ ընթացիկ 240 հանդիպումներում նա դարձել է 126 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments