Հայ մասնագետ Արամ Ոսկանյանը կշարունակի աշխատանքը «Ատիրաուի» կազմում։

Ղազախստանի կրկնակի փոխչեմպիոն «Ատիրաուն» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

45-ամյա մասնագետի պայմանագիրն ավարտվել է 2020թ․-ի դեկտեմբերին։ Ավարտված մրցաշրջանում «Ատիրաուն» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նվաճել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր:

Հայ մասնագետը ավելի վաղ աշխատել էր նաև հայկական ակումբներում, մասնավորապես՝ «Միկայում», «Ուրարտույում» և «Ալաշկերտում»։

Արամ Ոսկանյանը «Ատիրաուն» գլխավորել էր 2020թ․-ի փետրվարից։

Facebook Comments