Ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ 28-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է եկել «Ռեալ Մադրիդի» հետ՝ անձնական պայմանագրի շուրջ։

Ինչպես հայտնում է «Marca»-ն, Ալաբան կտեղափոխվի «Ռեալ Մադրիդի» ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերը կկնքեն 4 տարվա պայմանագիր։ Ալաբայի աշխատավարձը կկազմի 11 մլն եվրո։

Ալաբան պաշտպանում է «Բավարիայի» գույները 2009թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան Բունդեսլիգայում անկացրել է 15 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ։

Facebook Comments