«Ատլետիկոն» ուզում է նոր պայմանագիր առաջարկել Դիեգո Սիմիոնեին։

«AS»-ը հայտնում է, որ մադրիդյան ակումբը արդեն հայտնել է արգենտինացի մասնագետին, որ մտադիր են Սիմիոնեի պայմանագիրն երկարաձգել մինչև 2024թ․-ը։ Սիմիոնեի պայմանագիրը գործում է մինչև 2022թ․-ը։

Աղբյուրը հայտնում է, որ Սիմիոնեն ամենաբարձ վարձատրվող մարզիչն է, ում աշխատավարձը հասնում է մոտ 32 մլն եվրո։ Սիմիոնեն պատրաստ է աշխատավարձի իջեցման գնալ՝ համաճարակի հետ կապված։

Հիշեցնենք, որ Դիեգո Սիմիոնեն գլխավորել էր «Ատլետիկոն» 2011թ․-ին։ Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը դարձել է Լա լիգայի, Իսպանիայի գավաթի, Սուպերգավաթի, ինչպես նաև Եվրոպայի լիգայի հաղթող և հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Facebook Comments