Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, տեղեկացնում է ՀՖՖ-ն: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:

Նակին մարզիչ`Արմեն Գուլբուդաղյանցի հետ թիմը սկսեց պատրաստվել Եվրոպայի առաջնությանը և տպավորիչ արդյունքների հասավ: Հաղթանակներ և աննկարագրելի էմոցիաներ: Գուլբուդաղյանցը միշտ կհիշվի, որպես հաջողակ մարզիչ:

Ընդհանուր առմամբ Գուլբուդաղյանցի հետ թիմը տոնեց 3հաղթանակ, մեկ անգամ գրանցվեց ոչ ոքի և 4պարտություն կրեց: Այս ամենից հետո հրաժարականը տրամաբանական էր, չնայած Արմեն Գուլբուդաղյանցի շնորհիվ է, որ մեծ շանսեր ունեինք խմբից դուրս գալու և պատմություն կերտելու, բայց չստացվեց և հեռացավ պարոն Գուլբուդաղյանցը:

Իսկ հիմա փակվում է հին էջը և բացվում է մի նոր էջ: Սկսում ենք ամեն ինչ մաքուր էջից: Նոր մարզիչ, նոր գաղափարներ, նոր և ավելի հզոր հավաքական ունենալու ակնկալիքով:

Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի ամենահեղինակավոր և հզոր մարզիչներից մեկն է: Գիտի թե ինչ է տակտիկան և ամուր պաշտպանություն կառուցելու մեծ վարպետ է: Հզոր մոտիվատոր է նրա ակումբները միշտ լավ ֆուտբոլ են ցույց տվել և իզուր չէ, որ նրան այսպիսի ծանր և պատասխանատու գործ են հանձնել: Բնավորությամ խիստ, պահանջկոտ, բայց և արդյունք ապահովվող մարզիչ: Մարդ, ով չի ճանաչում հեղինակություններ, բոլորը իր մոտ հավասար են: Նա կարող է ստեղծել ամուր թիմ, և կարևորն իր թիմերի կարգապահ ֆուտբոլն է: Նա տիրապետում է կատենաչոյի արվեստին և իր տակտիկայով դեռ շատերին կաթվածահար կանի: Իզուր չէ, որ նրան անվանում են հայկական Մոուրինյո, նա յուրահատուկ մարզիչ է: Բոլորի կողմից սիրված և գնահատված մարդ`Աբրահամ Խաշմանյան:

Ակումբային կարիերայում նշանակալի հաջողություններ ունեցավ «Ալաշկերտում»: Երկու անգամ անընդմեջ Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն նվաճվեց «Ալաշկերտի» հետ: Մեկ անգամ տիրացավ Հայաստանի գավաթին և սուպերգավաթին:

Հուսով ենք և սպասում ենք տեսնել նորից հզոր հավաքական, այն հավաքականը, որը ունակ է, պայքարել, կռվել և հաղթել արժանապատվորեն: Հաջողություն ենք մաղթում Աբրահամ Խաշմանյանին և մեր հավաքականին առաջիկա հանդիպումներին:

Facebook Comments