«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որակազրկվել է 2 խաղով՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում մրցակցին հարվածելու համար։

Լիոնել Մեսսին բաց կթողնի «Կորնելիի» և «Էլչեի» դեմ հանդիպումները։

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթային խաղի մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն հանդիպման վերջնամասում Մեսսիին կարմիր քարտ էր ցույց տվել՝ «Ատլետիկի» հարձակվող Ասեր Վիլյալիբրեին հարվածելու համար։ Մեսսիի համար սա առաջին կարմիր քարտն էր «Բարսելոնայի» կազմում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարող է բաց թողնել 4-12 հանդիպում, եթե հետաքննությունը պարզի ագրեսիա արգենտինացի ֆուտբոլիստի գործողությունների մեջ։ Արդյունքում դա չապացուցվեց և Մեսսին որակազրկվեց միայն 2 խաղով։

Facebook Comments