Խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը մեկնաբանել է «Միլանի» հետ պայմանագիր կնքելը:

«Շնորհակալ եմ «Միլանին» այս մեծ ակումբին միանալու հնարավորության համար: Ինձ համար մեծ պատիվ կլինի կրել «Միլանի» մարզաշապիկը: Ես կարող եմ միայն խոստանալ, որ առավելագույն ջանքերտ կգործադրեմ ևւկփորձեմ օգնել թիմին, ինչով կկարողանամ»,- ասել է Մանջուկիչը։

Հիշեցնենք, որ «Միլանը» և Մանջուկիչը պայմանագիր են կնքել մինչև այս մրցաշրջանի ավարտը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Մարիո Մանջուկիչը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

Facebook Comments