«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է ունեցել «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, այս մասին հայտնում է «El Chiringuito TV»-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել Թուրինում։ Ինչ են քննարկել կողմերն այս պահին անհայտ է։

Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս» 2018թ․-ի ամռանը՝ «Ռեալ Մադրիդից»։ Տրանսֆերային արժեքը կազմել է 117 մլն եվրո։ Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ գործում է մինչև 2022թ․-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն անցկացրել է 14 հանդիպում Ա Սերիայում, դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Facebook Comments