Ավարտվեց Իտալիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի հանդիպումները։ «Ռոման» լրացուցիչ ժամանակում պարտություն կրեց «Սպեցիայից»(4:2) և դուրս մնաց Իտալիայի գավաթից:

Արդեն 6-րդ րոպեին «Սպեցիան» բացեց հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Գալաբինովը։ 9 րոպե անց «Սպեցիան» իր առավելությունը ավելի վստահ դարձրեց, Ռիկարդո Սապոնարան գոլի հեղինակ դարձավ։ «Ռոման» մինչև ընդմիջման գնալը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, գոլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին։ Հանդիպման 73-րդ րոպեին արդեն հերթական գոլը գրանցեց հայկական մեքենան, հանձինս՝ Հենրիխ Մխիթարյանի։ Մեր հայ կիսապաշտպանի գոլի շնորհիվ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում «Ռոման» մնաց 9 հոգով։ Նախ երկրորդ դեղին քարտը ստացավ Ջանլուկա Մանչինին, այնուհետև մեկ րոպե անց խաղադաշտից հեռացվեց Պաու Լոպեսը։

«Սպեցիան» օգտագործեց այդ առավելությունը և երկու գոլ խփեց։ Նախ 107-րդ րոպեին Դանիելե Վերդեն առաջ մղեց «Սպեցիային», իսկ 120-րդ րոպեին Ռիկարդո Սապոնարան գեղեցիկ հարվածով դուբլի հեղինակ դարձավ։

Այսպիսով «Սպեցիան» Իտալիայի գավաթի 1/4-րդ փուլում է, իսկ «Ռոման» լքում է պայքարը։

Facebook Comments