«Բարսելոնայի» նախագահական ընտրությունների թեկնածու Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբում Լիոնել Մեսսիի ապագայի մասին։

«Կարծում եմ, նրան կարելի է համոզել։ Ինձ թվում եմ, որ նա ուզում է մնար։ Խոսակցությունը, որը ես կանցկացնեմ Մեսսիի հետ լուրջ կլինի։ Ընտրությունների հետաձգումը «Բարսելոնայի» և Մեսսիի օգտին չէ։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի Մեսսին մնա, պետք է նոր նախագահ ընտրվի։

Երբ նա դադարի ֆուտբոլ խաղալ, նա կստանա ակումբում աշխատանք, որի միջոցով նա իրեն հարմարավետ կզգա։ Բայց հիմա նա ուզում է խաղալ։ Եվ եթե նա հետագայում ցանկանա հանդես գալ Ամերիկայում, դա օգուտ կլինի բոլորիս համար»,-Լապորտայի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Facebook Comments