«Լիդս Յունայթեդի» հարձակվող Պատրիկ Բեմֆորդը տեղական տարրական դպրոցին նվիրաբերել է 5000 ֆունտ ստերլինգ, որպեսզի օգնի երեխաներին մեկուսացման ժամանակ օգտվել հեռահար ուսուցումից:

«Լիդս-Էլլանդ-Ռոուդ» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բիստոնի տարրական դպրոցն ասում է, որ գումարը կներդրվի այն տեխնոլոգիաների վրա, որոնք հնարավոր կլինի վերցնել և 20 այփադ կֆինանսավորի նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։

Դպրոցում ասել են, որ 27-ամյա ֆուտբոլիստ Պատրիկ Բեմֆորդը կապվել է նրանց հետ, պարզելու համար, թե ինչով նա կարող է օգնել։

«Մենք պարզապես ցնցված ենք նրա առատաձեռնությունից։ Երբ նա իմացավ, թե քանի երեխա և ընտանիք են պայքարում հեռակա ուսուցման անցնելու համար, նա անձամբ նվիրաբերեց 5000 ֆունտ ստեռլինգ»։

Բեմֆորդը ծրագրում է կապ պահպանել դպրոցի հետ և աշակերտներին տեսաուղերձ է ուղարկել․

«Ես գիտեմ, որ հիմա դժվար ժամանակներ են։ Անկախ նրանից, թե դուք սովորում եք տանը, թե դպրոցում, ես լսել եմ, որ դուք բոլորդ շատ եք աշխատում և շատ լավ եք անում:

Ես գիտեմ, որ այս պահին դժվար է կենտրոնանալ, ես վստահ եմ, որ կան շատ շեղող գործոններ, լինեն դա տանը, թե դպրոցում, պարզապես շարունակեք գնալ առաջ, քանի որ դժվար ժամանակները երկար չեն տևի, և մենք բոլորս կհաղթահարեն դա: ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Ես այստեղ կլինեմ՝ ամբողջ ճանապարհին աջակցելով ձեզ բոլորիդ», — ասել է նա:

Facebook Comments