Իտալիայի Սուպերգավաթում իրար հետ հանդիպեցին «Յուվենտուսը» և «Նապոլին»։ Հանդիպումը տեղի ունեցավ «Մապեյ-Չիտտա Դել-Տրիկոլորե» մարզադաշտում և ավարտվեց «Յուվենտուսի» վստահ հաղթանակով։

Հանդիպման 64-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Հանդիպման 80-րդ րոպեին Պաուլո Վալերին նշանակեց 11մ․ հարված «Յուվենտուսի» դարպասին, բայց գնդակին մոտեցած Լորենցո Ինսինյեն շեղ հարվածեց։ Հանդիպման վերջնամասում Ալվարո Մորատան դարձավ գոլի հեղինակ և ամրագրեց հանդիպման վերջնարդյունքը։

«Յուվենտուսը» դարձավ Իտալիայի Սուպերգավաթակիր արդեն 9-րդ անգամ։ Սա Անդրեա Պիռլոյի առաջին գավաթն էր, որպես «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ։
Facebook Comments