47-ամյա հայ մասնագետ Վարդան Մինասյանը ևս մեկ թեկնածու է «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է «KazFootball.kz»-ը։

Նախկինում հայտնի հայ ֆուտբոլիստ Վարդան Մինասյանն իր մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին՝ որպես Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Աշխատել է նաև հայկական ակումբներում մասնավորապես՝ «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում» և Հայաստանի ազգային հավաքականում:

Միակ արտասահմանյան թիմը Մինասյանի եղել է Ղազախական «Տոբոլը»։ Մինասյանը «Տոբոլը» գլխավորել էր 2014թ․-ի ապրիլին և մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել 7-րդ տեղը։ 2015թ․-ին 7-րդ տուրից հետո ապրիլի կեսերին ազատվել է պաշտոնից։ «Տարազի» ներկայիս մարզական տնօրեն Նուրտաս Կուրգուլինն այն ժամանակ հանդես էր գալիս «Տոբոլի» կազմում և լավ ծանոթ է հայ մասնագետի հնարավորություններին:

Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչի մյուս թեկնածուներն են 44-ամյա սերբ մասնագետ Միլոշ Կրուշչիչը և 43-ամյա մոլդովացի մասնագետ Անդրիան Սոսնովսկին:

Facebook Comments