«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Իտալիայի Սուպերգավաթում «Յուվենտուսից» կրած պարտության մասին։ Հանդիպումը ավարտվել է «Յուվենտուսի» վստահ հաղթանակով(2:0):

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին։ Այժմ մենք աջակցության կարիք ունենք։ Պարտությունը լինում է, բայց թիմում պետք է շնորհակալություն հայտնել իր նվիրվածության համար։ Հնարավոր է, մենք կարող էինք հանդիպման ելքը փոխել, բայց դա շատ դժվար կլիներ։ Այս հանդիպումը շախմատային պարտիայի էր նման»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում «Sky Sport Italia»-ն։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին» և տիրացավ Իտալիայի Սուպերգավաթին։ Գոլերի հեղինակներ դարձան՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Ալվարո Մորատան։

Facebook Comments