Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Բավարիան» մրցեց «Այգսբուրգի» հետ և հաղթանակի հասավ իր մրցակցի նկատմամբ։ Միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին։

Ինչպես հայտնում է «OptaFranz»-ը, 34-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը անցկացրեց 196-րդ չոր հանդիպումը Բունդեսլիգայում։ Նոյերը կրկնեց «Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանի ռեկորդը։

Երեկվա հաղթանակի շնորհիվ «Բավարիան» վաստակեց 39 միավոր և առաջին հորիզոնականում ամրապնդվեց։

Facebook Comments