«Պարման» իր պաշտոնական կայքում հայտնում է «Միլանի» պաշտպան Անդրեա Կոնտիի տեղափոխության մասին։

26-ամյա ֆուտբոլիստը միացավ «Պարմային» վարձավճարով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Պարման» կունենա ֆուտբոլիստին գնելու իրավունք։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, 7 մլն եվրոյի դիմաց «Միլանը» կբաժանվի Կոնտիից։

Կոնտին պաշտպանել է «Միլանի» գույները 2017թ․-ից։ Կոնտին համարվում է «Ատալանտայի» սան։

Ընթացիկ մրցաշրջանում Կոնտին Ա Սերիայում անցկացրել է 3 հանդիպում։
Facebook Comments