«Ռոմայի» ղեկավարությունը կարող է մոտակա ժամանակներում հեռացնել Պաուլո Ֆոնսեկային, այս մասին հայտնում է «La Gazzetta Dello Sport»-ը

Աղբյուրը հայտնում է, որ պորտուգալացի մարզչին կարող են փոխարինել Մասիմիլւանո Ալեգրին և Մաուրիցիո Սարրին, ինչպես նաև` Վալտեր Մացցարին և Լուչանո Սպալետտին:

Իտալիայի գավաթի 1/8-րդ եզրափակչում «Ռոման» պարտվեց «Սպեցիային»(4:2) և լքեց պայքարը:

«Ռոման» արդեն 3 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթել իր մրցակիցներին: Ֆոնսեկայի թիմը ոչ ոքի խաղաց «Ինտերի» հետ(2:2), ջախջախվեց «Լացիոյի» դեմ հռոմյամ դերբիում(0:3), և Սպեցիայի պարտվեց(4:2):

Նշենք, որ Ալեգրին և Սարրին այժմ ազատ են և կարող են գլխավորել «Ռոման»:

Facebook Comments