«Միլանը» փնտրում է Տեո Էրնանդեսի համար պահեստային տարբերակ։ «Միլանի» թիրախում է հայտնվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժունիոր Ֆիրպոն։

Ինչպես հայտնում է լրագրող Անտոնիո Վիտյելլոն, «Միլանը» կվարձակալի Ֆիրպոյին 500.000 եվրոյի դիմաց։ «Միլանը» կունենա ֆուտբոլիստին գնելու իրավունք, որը կկազմի 20 մլն եվրո։ Այժմ «Միլանը» ուզում է գնման գումարը նվազեցնել՝ հասցնելով 15 մլն-ի։

Ֆիրպոն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2019թ․-ին, բայց այդպես էլ չկարողացավ հարմարվել կատալոնական ակումբում։ Ֆիրպոն «Բարսելոնայում» անցկացրեց 10 հանդիպում և դարձավ 1 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments