«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն բաց կթողնի 4-6 շաբաթ՝ վնասվածքի պատճառով, որը ստացել է «Աստոն Վիլլայի» դեմ հանդիպման ժամանակ։

«Դե Բրույնեի վնասվածքի հետազոտության արդյունքները այսօր հայտնի են դարձել։ Նա կարող է վերադառնալ խաղադաշտ 4-6 շաբաթ հետո։ Սա շատ տհաճ պահ է, բայց մենք պետք է առաջ շարժվենք։ Բոլորս գիտենք, թե ինչքան կարևոր է Դե Բրույնեն մեր համար։

Ցավոք սրտի նրա համար և մեր համար, նա բաց կթողնի թիմի կարևոր հանդիպումները և մենք պետք է գտնենք այլ տարբերակներ։ Պետք է հարմարվենք այս դժվար իրավիճակին»,- ասել է Պեպ Գվարդիոլան։

Facebook Comments