«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը մտադիր է փոխել ակումբային գրանցումը, այս մասին հայտնում է «Sport.es»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Ռեալ Մադրիդից» պայմանագրի ավարտից հետո։ Ռաֆայել Վարանը կարծում է, որ գտնվում է լավ մարզավիճակում և կարող է ուժերը փորձել այլ առաջնությունում։

Վարանը պաշտպանում է «Ռեալ Մադրիդի» գույները 2011թ․-ից։ Նրա պայմանագիրը մադրիդյան գրանդ ակումբի հետ ավարտվում է 2022թ․-ի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայել Վարանը անցկացրել է 17 հանդիպում։

Facebook Comments