Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» մրցեց «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Պարկ դե Պրինս» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով`4:0:

Արդեն հանդիպման 19-րդ րոպեին «ՊՍԺ»-ն առավելություն ստացավ։ Հյուրերի դարպասապահ Յոնաս Օմլինը հեռացվեց խաղադաշտից Կիլիան Մբապպեի դեմ կոպիտ խաղի համար: 34-րդ րոպեին Մբապպեն առաջ մղեց իր թիմին։ 60-րդ րոպեին Նեյմարը, որը 100-րդ հանդիպումն էր անցկացրել փարիզցիների կազմում, հաշիվը դարձրեց 2:0: Արդեն մեկ րոպե անց Մաուրո Իկարդին հաշիվը դարձրեց ջախջախիչ`3:0: Հանդիպման վերջակետը դրեց Մբապպեն` դառնալով դուբլի հեղինակ։

Այսպիսով, «ՊՍԺ»-ն 21-րդ տուրում վաստակել է 45 միավոր և առաջին տեղում Է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» 28 միավորով 11-րդ տեղում է:

Facebook Comments