«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Իտալիայի գավաթի մոտակա հանդիպման մասին։ Հունվարի 26-ին Իտալիայի գավաթի 1/4-րդ եզրափակչում կմրցեն Միլանյան երկու գրանդ ակումբները՝ «Միլանը» և «Ինտերը»։

«Մենք գիտենք, որ Ա Սերիան կարևոր տեղ ունի ակումբի համար։ Սկուդետտոն կամ Չեմպիոնների լիգայում տեղը ավելի կարևոր է, քան Իտալիայի գավաթը։ Չնայած դրան, մենք հարգում ենք այդ առաջնությունը և ուզում եմ հաջողության հասնել։

Մենք կգնահատենք իրավիճակը, կտեսնենք, թե ով է ապաքինվել, իսկ ում պետք է տալ ավելի շատ խաղային ժամանակ։ Ոչ մեկ չի թերագնահատում այս հանդիպումը։ Մենք, ինչպես միշտ, կփորձենք հաղթել։ Պետք է գտնել ճիշտ մոտեցում, որպեսզի հաղթել «Միլանին» և դուրս գալ կիսաեզրափակիչ»,-Կոնտեի խոսքերն է մեջբերում «Sky Sport Italia»-ն։

Facebook Comments