«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը խոսել է Անգլիայի գավաթի 4-րդ փուլի «Լիվերպուլի» դեմ խաղի մասին։

«Մանկուց ես նայել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերը և գիտեմ, թե ինչ է նշանակում երկրպագուների համար «Լիվերպուլի» դեմ հանդիպումները։ Բոլոր ֆուտբոլիստները գիտեն դա և իհարկե մեր համար դա շատ բան է նշանակում, որովհետև դա կլինի Անգլիայի գավաթի հանդիպում և մենք շանս ունենք հաղթելու ուժեղագույն թիմերից մեկին, որը հանդես է գալիս այս մրցաշարում։ Այնպես որ, մենք պետք է ընդունենք այս մենամարտը։

Իհարկե, վիճակահանության արդյունքներով մենք կարող էինք ստանալ ավելի հարմար մրցակից, բայց եթե մենք ուզում ենք հաղթել գավաթը, ապա մենք ամեն պարագայում պետք է հաղթենք ուժեղ թիմերին։ Այժմ մենք ունենք հնարավորություն հաղթել լավագույն թիմերից մեկին այս փուլում»,-Բրունո Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։


Անգլիայի գավաթի 4-րդ փուլում իրար հետ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։ Հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 21:00-ին։
Facebook Comments