«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը գոլի հեղինակ է դարձել Լա Lիգայի 20-րդ տուրում՝ «Ալավեսի» դեմ խաղում։ Այդ գոլը դարձավ Էդեն Ազարի համար առաջին 2020թ․-ի հոկտեմբերից ի վեր և առաջին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Նախորդ տուրում «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Ալավեսին»(4:1): Գոլերի հեղինակներ դարձան՝ Կազեմիրոն, Բենզեման(դուբլ), Ազարը և Ժոսելուն։

Դեբյուտային գոլը Լա լիգայում Ազարը հեղինակեց «Ուեսկայի» դեմ խաղում(4:1), որը տեղի է ունեցել 2020թ․ հոկտեմբերի 31-ին։

Էդեն Ազարը տեղափոխվել էր «Ռեալ Մադրիդ» 2019թ․-ին՝ «Չելսիից»։ Տրանսֆերը կազմել է 100 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 29 ամյա բելգիացի ֆուտբոլիստը վնասվածքներ է հաճախակի ստանում, որի պատճառով մասնակցել է միայն 7 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։
Facebook Comments