«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն հայտնվել է Թոփ ակումբների թիրախում, այս մասին հայտնում է «Sport.es»-ը։

Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են մի շարք Թոփ ակումբներ, մասնավորապես՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Յուվենտուսը» և «Բավարիան»։ Դեմբելեի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2022թ․-ը։ «Բարսելոնան» դեռևս որոշում չի կայացրել Դեմբելեի ապագայի վերաբերյալ, կամ պայմանագիրը կերկարաձգեն, կամ էլ կվաճառեն ամռանը։

Հիշեցնենք, որ Դեմբելեն հանդես է գալիս «Բարսելոնայում» 2017թ․-ից։ «Transfermarkt»-ը ֆրանսիացու տրանսֆերը գնահատում է 50 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն մասնակցել է 12 հանդիպման, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Facebook Comments