Ռուսական «Տամբովի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը շուտով կդառնա «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ, այս մասին հայտնում է « Sport 24»-ը։

Աղբյուրը նշում է, որ Ալեքսանդր Կարապետյանը արդեն համաձայնության է եկել «Արարատ-Արմենիայի» հետ։

«Արարատ-Արմենիայից» վերջերս հեռացավ Լուիս Օգանան և ակումբը նրան փոխարինող է ձեռք բերում։

Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովի» կազմում մասնակցել է 16 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։

Ալեքսանդր Կարապետյանը հանդես է եկել նաև «Դյուդելանժ», «Սոչի» ակումբներում։

Այս պահին «Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում գտնվում է 1-ին հորիզոնականում։

Facebook Comments