«Լիվերպուլի», «Ռեալ Մադրիդի» և «Նյուքասլի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարող է գլխավորել «Սելթիկը», այս մասին հայտնում է «The Mirror»-ը:

Աղբյուրի համաձայն`«Սելթիկի» գլխավոր մարզիչ Նիլ Լեննոնը կարող է հեռացվել շոտլանդական ակումբից:

Այս պահին «Սելթիկը» Շոտլանդիայի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը և առաջատար «Ռեյնջերսից» ետ է մնում 23 միավորով:

Նշենք, որ հունվարի 23-ին Բենիտեսը հեռացավ  չինական «Դալյան Պրո» ակումբից: Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել էին պայմանագիրը:

Facebook Comments