Հայաստանի բարձրագույն խմբի 5-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ հյուրընկալեց Վանաձորից ժամանած «Լոռիին»:

Հանդիպումը անցավ շատ կոշտ և կոպիտ պայքարում: Հանդիպման մրցավարը ստիպված էր մեծ քանակությամբ դեղին քարտեր բաժանել ֆուտբոլիստներին, մեկական անգամ էլ դաշտի հեռացվեցին «Արարատ-Արմենիայի» ավագ Դմիտրի Գուզը, և «Լոռիի» ֆուտբոլիստ`Ուֆուոման:

Չնայած բավականին լարված հանդիպմանը այդպես էլ գոլերի ականատես չեղանք:

Մարզիչների բուռն էմոցիանների պոռթկում, երկրպագուների անդադար աջակցություն տխրություն և հուսահատություն, ահա այն, ինչը այս հանդիպումը զարդարեց պարգևելով իսկական ֆուտբոլային տոն:

Facebook Comments