Իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին վերադարձավ «Ռոմա»։

«Երբ ես առաջին անգամ տեղափոխվեցի Հռոմ, ես հասկացա, ինչքան կարճ ժամանակ է պետք, որպեսզի այս թիմը և քաղաքը մնա իմ սրտում։ Այժմ ես չեմ կարող սպասել այն պահին, երբ նորից կկարողանամ խաղադաշտ դուրս գալ «Ռոմայի» մարզաշապիկով»,- «Ռոմայի» պաշտոնապան էջը մեջբերում է Էլ Շարավիի խոսքերը։

Պայմանագրի մանրամասները հայտնի չէ, բայց ոչ պաշտոնական տեղեկություններով, 28-ամյա ֆուտբոլիտը տեղափոխվել է «Ռոմա» վարձավճարով։ Հիշեցնենք, որ Էլ Շարավին հանդես է եկել «Ռոմայում» 2016-2019թ․թ․-ին։

Ա Սերիայի 20-րդ տուրից հետո «Ռոման» իր ակտիվում ունի 37 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։

Facebook Comments